Քենդալ Ջեներին ընկերոջ՝ ռեփեր A$AP Rocky-ի հետ «բռնացրել» են Միլանում

13:09   22 փետրվարի, 2017

Լոնդոնում ընկերուհիների հետ ժամանակ անցկացնելուց մեկ օր անց Քենդալ Ջեները Միլանում է հայտնվել: Քիմ Քարդաշյանի քույրը նախապես պատրաստվում է Իտալիայում անցկացվելիք Նորաձեւության շաբաթվան: Բայց դա դեռ մի կողմ թողնենք, քանի որ 21-ամյա մոդելն իջեւանել է նույն հյուրանոցում, ինչ ռեփեր A$AP Rocky-ն: Ընդ որում, երաժիշտն ու Քենդալը նույն մեքենայով են հյուրանոց եկել:

Արդեն մեկ տարի է՝ ամերիկյան մամուլը գրում է Քենդալի եւ ռեփերի սիրավեպի մասին: Իսկ մոդելը չի հաստատում, բայց նաեւ չի հերքում այս լուրերը:

The Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի աստղը երջանիկ տեսք է ունեցել, ի դեպ՝ Քենդալը գրեթե առանց դիմահարդարման է եղել:

A$AP Rocky-ն եղել է վերարկուով եւ Fendi-ից պայուսակով, ինչպես նաեւ բազմաթիվ զարդերով:

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Xposure-ի



© NEWS.am STYLE