Քիմ Քարդաշյանը հերքում է իր մասնակցությամբ երկրորդ սեքս-տեսաերիզի գոյությունը

12:02   22 փետրվարի, 2017

Դե, եթե նման տեսաերիզ գոյություն ունի, Քիմ Քարդաշյանին այն հերթական միլիոնները կբերի: Բրիտանական Mirror-ի շնորհիվ համացանցում լուրեր են պտտվում հայուհու մասնակցությամբ երկրորդ սեքս-տեսաերիզի գոյության մասին: 

Աղբյուրի վկայությամբ, որի անունը պարբերականը չի հայտնում, երկրորդ տեսաերիզում Քիմը դրանով մենակ է զբաղվում:

Հայտնի է, որ Քիմ Քարդաշյանը համաշխարհային հռչակ ձեռք բերեց այն բանից հետո, երբ մեծահասակների համար ֆիլմերի արտադրությամբ զբաղվող Vivid ընկերությունը տարածեց 2003 թվականին Քիմի եւ ընկերոջ՝ Ray J-ի արած ձայնագրությունը: Ընկերությունը Քիմին դրա համար 5 մլն դոլար վճարեց:

Ինչ վերաբերում է նոր տեսաերիզին.Daily Mail-ի հարցմանը հայուհու ներկայացուցիչները պատասխանել են, որ երկրորդ տեսաերիզ գոյություն չունի:



© NEWS.am STYLE