Նազենի Հովհաննիսյանի լուսանկարը՝ երեւանյան տոնավաճառից

10:46   22 փետրվարի, 2017

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը հաճախ է լուսանկարներ տեղադրում սոցիալական կայքերում, պատմում ապագա պլանների մասին, խորհուրդ հարցնում իրեն հետեւող օգտատերերից: Այս անգամ էլ Նազենին Instagram-ում լուսանկար է հրապարակել, որում երեւանյան տոնավաճառներից մեկում է: Հաղորդավարուհին կանգնել է բազմատեսակ մրգերի առջեւ ու լուսանկարը մեկնաբանել այսպես.

Публикация от Nazeni Hovhannisyan (@nazenihovhannisyan)

«Մեր Երկիրը գունավոր է, ուղղակի պետք է տեսնել դրանք. գույները երբեմն սիրում են թաքնվել … Օրվա «փիլիսոփա»՝ Նազենի»,- գրել է դերասանուհին:
 
Նշենք, որ ավելի վաղ Նազենին Facebook-ում հրապարակել էր լուսանկար՝ տեղեկացնելով, որ շուտով Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմի գլխավոր դերերում լինելու են ինքն ու Սամվել Թադեւոսյանը: 

 



© NEWS.am STYLE