Ինչպես են անվանում «@» սիմվոլը տարբեր երկրներում. Marie Claire կայքի անդրադարձը հայկական տարբերակին

12:16   22 փետրվարի, 2017

Marie Claire կայքը ներկայացնում է, թե ինչպես են տարբեր երկրներում անվանում «@» սիմվոլը եւ թե ինչ է այն նշանակում: Ըստ կայքի` այն առաջին անգամ օգտագործվել է 1971-ին` 29-ամյա համակարգչային ինժեներ Ռեյ Թոմլիսոնի կողմից: Սակայն դեռեւս 1500-ականներին սիմվոլն օգտագործվել է մաթեմատիկայում՝ որեւէ բան հաշվելու նպատակով:
Կայքն անդրադարձել է նաեւ հայկական տարբերակին ու գրել, որ այն հայերենում անվանվում է «շնիկ» եւ նշանակում է շուն :

Կայքը ներկայացնում է նաեւ այլ երկրներում տվյալ նշանի կիրառման տարբերակերը:

Թայվան- ‘Xiao laoshu’` փոքրիկ մկնիկ

Չինաստան- ‘quan ei’ ՝ շրջանաձեւ A

Գերմանիա- ‘klammeraffe’ ՝ կապիկ

Հունգարիա- ‘kukac’ ՝ ճիճու

Իտալիա- ‘chiocciola’՝ խխունջ

Ղազախստան- ‘айқұлақ’- լուսնի ականջ

Հունաստան- ‘papaki’՝ փոքրիկ բադ

Դանիա - ‘snabela’՝ փղի կնճիթ

Բոսնիա- ‘ludo A’՝ խենթ նամակ A

Սլովակիա- ‘zavinac’՝ թթու ձկան ռուլետ

Թուրքիա- ‘guzel A’՝ գեղեցիկ A

Աղբյուրը՝ Marie Claire



© NEWS.am STYLE