Ես ցանկանում եմ, որ մարդիկ ինձ սիրեն. Դրյու Բերիմորը նշում է ծննդյան 42-ամյակը

16:14   22 փետրվարի, 2017

Ամերիկացի հայտնի դերասանուհի Դրյու Բերիմորն այսօր` փետրվարի 22-ին, նշում է ծննդյան տարեդարձը: Հոլիվուդյան աստղը դառնում է 42 տարեկան: Բերիմորը տեսախցիկի առաջ հայտնվել է դեռեւս վաղ մանկությունից: Նրա առաջին նկարահանումը կայացել է, երբ աղջնակը դեռ 11 ամսական էր:

1980-ականներին Բերիմորը նկարահանվեց ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի «Այլմոլորակայինը» ֆիլմում` դառնալով ժամանակի ամենահայտնի փոքրիկ դերասանուհին:

Բերիմորի մասնակցությամբ մյուս հայտնի ֆիլմերն են` «Հավերժական սիրո պատմությունը», «Առաջին 50 համբույրները», «Չառլիի հրեշտակները» եւ այլն:

Դերասանուհու հայտնի մեջբերումներից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

«Ես երբեք ոչ մի բանի համար չեմ զղջում, քանի որ մեր կյանքում տեղի ունեցած ցանկացած բան հղկում է մեզ` դարձնելով այնպիսին, ինչպիսին դառնում ենք մեր կյանքի վերջում»:

«Երբեք ուշ չէ… մի կենտրոնացեք այն ամենի վրա, ինչ ձեզանից խլել են: Միշտ կարող եք կորցրածը փոխարինել այլ բանով»:

«Բոլոր մարդիկ նման են թիթեռի: Սկզբում շատերս տգեղ ենք եւ անշուք, իսկ հետո վերածվում ենք գեղեցիկ թիթեռների»:

«Կյանքը շատ հետաքրքիր է: Գալիս է մի ժամանակ, երբ քո ամենասարսափելի վախերը քեզ սկսում են ուժ տալ»:

«Ամենադժվար բանը սիրուց հրաժարվելն է ու նրան գոհացնելը»:

«Ես ցանկանում եմ, որ մարդիկ ինձ սիրեն, բայց չեմ տխրի, եթե այդպես չլինի»:

«Միայն լսելու շնորհիվ կարող ես սովորել, իսկ ես այնքան շատ բան եմ ցանկանում սովորել…»:

«Ես երբեք չեմ ցանկացել լինել բաց գիրք: Բայց երբ մարդիկ բացահայտում են, թե ինչպիսiն ես դու եղել 14 կամ 15 տարեկան հասակում, ես չեմ պատրաստվում ժխտել ճշմարտությունը»:

«Անգամ օդային համբույրներն են գեղեցիկ»:

«Իսկապես, կցանկանայի հասկանալ ուղեղի կառուցվածքը, որպեսզի ավելի հեշտ լեզու գտնեի մարդկանց հետ»:

«Յուրաքանչյուր մարդ պետք է պարզապես ձգտի անել այն, ինչն իր մոտ ամենից լավ է ստացվում»:



© NEWS.am STYLE