3-րդն ավելորդ է. անանուն աղջկա ծիծաղաշարժ լուսանկարները գրավել են համացանցը

15:19   22 փետրվարի, 2017

Այս աղջիկը գրավել է ողջ համացանցը՝ տեղադրելով ծիծաղաշարժ լուսանկարներ, որոնցում ինքն է՝ սիրահար զույգերի կողքին:

«Միշտ միայնակ» աղջիկը հաճախ է հայտնվել 3-րդն ավելորդ է կարգավիճակում եւ որոշել  է ներկայացնել իր տխուր կյանքի պատմությունը Instagram-ում (Instagram-ում անունը Third Wheel Extravaganza է ):

Այժմ աղջնակը դարձել է համացանցի աստղ՝ շնորհիվ իր զվարճալի լուսանկարների:

«Սեր,  շնորհիվ որի աշխարհը պտտվում է: Մինչդեռ կամ ես. աղջիկ, որը նկարվում է սիրահարների կողքին»,- կատակում է աղջիկը:

Լուսանկարներն արդեն ունեն 300 հազար դիտում եւ որպես միայնակ աղջիկներին աջակցություն, շատերը լուսանկարները  տեղադրել են իրենց սոցիալական կայքերում:

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE