Աստղային սանրվածքներ. Մայլի Սայրուս (ֆոտո)

17:35   22 փետրվարի, 2017

Դեռահասների սիրելի քնքուշ աղջկանից մինչեւ վայրի եւ ոճային աստղ` այպիսին է Մայլի Սայրուսը:

24-ամյա երգչուհին չնայած երիտասարդ տարիքին` արդեն հասցրել է դիմել մի շարք ոճափոխությունների, որոնց մեջ հատկապես տարբերվում են աստղի բազմերանգ, բազմաշերտ եւ բազմաոճ սանրվածքները:

Կապուտաչյա երգչուհին սկզբում հանդես էր գալիս երկար եւ ուղիղ վարսերով, այնուհետեւ մի փոքր կտրեց դրանք եւ վարսերին հաղորդեց կարմիր երանգ: Ավելի ուշ Մայլիին տեսանք բաց շիկահերի կերպարում, որից հետո երգչուհին երկրպագուներին զարմացրեց իր շատ կարճ եւ ոճային սանրվածքով:

Այսօր էլ, կարծես թե, Սայրուսը դեմ չէ իր գլխին փորձել ծիածանի տարբեր գուներն ու տարբեր չափսերի սանրվածքները: Մինչ նրա նորամուծությունները հայտնի կդառնան բոլորին` ներկայացնում ենք երգչուհու ամենատարբեր սանրվածքներից մի քանիսը:



© NEWS.am STYLE