Աստղային ոճ. գեղեցկուհի Ռիտա Օրան՝ լոնդոնյան օդանավակայանում

17:13   23 փետրվարի, 2017

Ինչ-որ վաղուց չենք գրել Ռիտա Օրայի մասին: Իսկ երգչուհուն նկատել են Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում, երկար վերարկուով, սեւ լեգինսով եւ Adidas-ից մարզակոշիկով:

 

Բոլորովին վերջերս Ռիտա Օրան կրքոտ լուսանկարով նշել էր Instagram-ում բաժանորդների թիվը 11 մլն-ի հասնելը:

26-ամյա փոփ աստղը միկրոբլոգում լուսանկար էր հրապարակել, որում կեցվածք էր ընդունել կրծկալով, իսկ կրծքին՝ 11 թիվը:

 

«Շնորհակալ եմ: Այս տարի բազմաթիվ անակնկալներ են սպասվում ձեզ»,- լուսանկարը մակագրել էր Ռիտան:

Իսկ մինչ այդ երգչուհին խոսել էր իր գեղեցկության մասին. «Ես սուրճ չեմ խմում: Խելագար աշխատանքային գրաֆիկ ունեմ, օրական 4 լիտր ջուր եմ խմում: Երբեք սեփական մարմինս կատարյալ չեմ համարել: Ես անինքնավստահ մարդ եմ, եւ այսօր էլ այդ զգացողությունը չի լքում ինձ: Մենք միշտ դժգոհ ենք մեր մարմնից»:

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Goff Photos-ի



© NEWS.am STYLE