Հոլիվուդի սեքսուալ հայուհին. կիսամերկ Անժելա Սարաֆյանը՝ Լոս Անջելեսում Vanity Fair-ի եւ L'Oreal Paris-ի երեկույթին

16:05   22 փետրվարի, 2017

Այս աղջիկն աստիճանաբար նվաճում է Հոլիվուդը: Անժելա Սարաֆյանը, որը նկարահանվել է «Սարսափների ամերիկյան պատմություն» եւ վամպիրների մասին «Բաֆֆի» ֆիլմերում, հիմա HBO հեռուստաալիքի «Վայրի Արեւմուտքի աշխարհը» սերիալի հայտնի հերոսուհին է, որտեղ մարմնավորում է ռոբոտ-մարմնավաճառ Կլեմանտինին:

Անժելան Լոս Անջելեսում մասնակցել է Vanity Fair-ի եւ L'Oreal Paris-ի երեկույթին՝ բաց զգեստով միանգամից գրավելով բոլոր լրագրողների եւ լուսանկարիչների ուշադրությունը:

Նա ուշադրություն էր գրավել դեռեւս հունվարի վերջին, երբ Լոս Անջելեսոսւմ ԱՄՆ Կինոդերասանների ընկերակցության կազմակերպած մրցանակաբաշխությանը ներկայացրել էր Zac Posen-ից զգեստով:

33-ամյա գեղեցկուհին կամ, ինչպես նրան կոչում են Հոլիվուդում, «Հայ գեղեցկուհին», ավելի վաղ Refinery29-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ հենց սկզբից տպավորված էր սերիալի սցենարով:

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Getty-ի



© NEWS.am STYLE