«Երեւան Մոլ»-ի անակնկալներով լի ծննդյան տոնը

18:51   22 փետրվարի, 2017

Երևան Մոլը նշեց իր ծննդյան 3-րդ տարեդարձը: Հազարավոր այցելուներ հավաքվել էին առևտրի և ժամանցի կենտրոնում՝ ներկա գտնվելու սիրելի մոլի կազմակերպած տոնին: Կազմակերպիչները հոգացել էին, որ տոնական մթնոլորտն ու շունչը առկա լինի մոլի բոլոր անկյուններում:

Երաժշտական և պարային շոու, տոնական ֆոտո անկյուններ, տորթի հյուրասիրություն, անվճար դիմահարդարում եւ այլ անակնկալներ` ահա, այսպես անցավ Երևան Մոլի ծննդյան 3-րդ տարեդարձը:

Հատուկ ստեղծված գեղեցկության անկյուններում մոլի հաճախորդներին ներկայացվում էին հանրահայտ ապրանքանիշերի նորույթները, մի շարք խանութ-սրահներում գործում էին տոնական ակցիաներ եւ զեղչեր: 3-րդ տարեդարձի առթիվ մոլը տրամադրեց նաեւ ակումբային քարտ՝ առանց որեւէ պայմանի:



© NEWS.am STYLE