«Եվրատեսիլ 2017». Ֆիլիպ Կիրկորովը Ռուսաստանին առաջարկել է հրաժարվել մրցույթին մասնակցելուց

13:35   23 փետրվարի, 2017

Մայիսին Կիեւում կայանալու է «Եվրատեսիլ» երգի մրցույթը, բայց միջոցառման շուրջ կրքերն արդեն սկսել են եռալ: Մրցույթի մասին իր կարծիքն է հայտնել Ֆիլիպ Կիրկորովը՝ Ռուսաստանին առաջարկելով հրաժարվել մասնակցությունից:

Երաժիշտը դա բացատրել է մրցույթի քաղաքականացված եւ կողմնակալ լինելով:
Կիրկորովն ընդգծել է, որ չնայած չի վիճարկում ուկրաինացի երգչուհի Ջամալայի հաղթանակը, բայց անցյալ տարվա մրցույթի արդյունքներն արդար չի համարում. հանդիսատեսը քվեարկել է Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Լազարեւի օգտին, իսկ ժյուրին, ամեն դեպքում, հաղթանակը շնորհել է այլ մասնակցի:
«Անցյալ տարվանից ինձ համար հետաքրքիր չէ այս մրցույթը: Ինձ համար այն որոշակի առումով դադարել է գոյություն ունենալ: Հանդիսատեսի քվեարկությամբ հաղթեց Սերգեյը: Ամեն դեպքում, մինչ մարդիկ SMS-ներ էին ուղարկում, պրոֆեսիոնալ ժյուրին նրան զրո միավոր տվեց»,- նշել է Կիրկորովը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը դեռեւս չի ընտրել իր ներկայացուցչին: Լրատվամիջոցների հրապարակումների համաձայն՝ Կիեւ մեկնելուն հավակնում են Ելենա Տեմնիկովան, Ալեքսանդր Պանայոտովը, «Soprano Турецкого» խումբը եւ «Голос» շոուի հաղթող Դարյա Անտոնյուկը:

Աղբյուրը՝ «Сплетник»



© NEWS.am STYLE