Անջելինա Ջոլին հրաժարվել է մամուլի քարտուղարի եւ PR-ի մասնագետների ծառայություններից

16:45   23 փետրվարի, 2017

Արդեն մի քանի օր է՝ լրատվամիջոցները գրում են Անջելինա Ջոլիի մասին: Էնջին երկար ժամանակ չէր շփվվում մամուլի հետ եւ ոչ ոքի թույլ չէր տալիս ներխուժել իր անձնական կյանք: Բայց արդեն մի քանի օր է՝ 41-ամյա դերասանուհին Կամբոջայում է, որտեղ ներկայացրել է իր «Նախ նրանք սպանեցին իմ հորը» ֆիլմը: Դերասանուհին հասցրել է հարցազրույց տալ՝ առաջին անգամ խոսելով Բրեդ Փիթի հետ ամուսնալուծության մասին: Նա չի կարողացել զսպել արցունքներն ու նշել է, որ իր ընտանիքի համար հիմա դժվար ժամանակներ են:

Ավելի ուշ Էնջիին «բռնացրել» են երեխաների հետ կարիճներ եւ սարդեր ուտելիս:

Իսկ հիմա The Cut-ը գրում է, որ դերասանուհին հրաժարվել է մամուլի քարտուղարի եւ PR-ի մասնագետների ծառայություններից: Ջոլին առանց նրանց միջնորդության է հաղորդակցվում լրագրողների հետ եւ ինքնուրույն է ծրագրում լրատվական դաշտում իր հայտնվելը:

Դա նշանակում է, որ Բրեդ Փիթի հետ ամուսնալուծության գործընթացի մեկնարկից ի վեր նա ինքնուրույն է կազմակերպվել ամուսնու վրա մամուլում հարձակումը՝ երեխաների նկատմամբ խնամակալության հասնելու նպատակով:
Ավելի վաղ, իհարկե, հաղորդվել էր, որ հոլիվուդյան աստղը կորցրել է իրավիճակի վերահսկողությունը, զգացել է, որ բազմաթիվ լրատվամիջոցներ Փիթի կողմն են անցել, եւ սկսել է օգնական փնտրել հաջողակ մամուլի գործակալների շրջանում: Սակայն Անջելինան հերքում է այս տեղեկությունը:



© NEWS.am STYLE