Քիմ Քարդաշյանը հոր հետ տեսանյութ է հրապարակել, որում հայրը 16-ամյակի առիթով դստերը մեքենա է նվիրում

11:05   23 փետրվարի, 2017

Փետրվարի 22-ին Քիմ Քարդաշյանի հայրը՝ հայտնի փաստաբան Ռոբերտ Քարդաշյանը, 73 տարեկան կդառնար: Քիմն Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որում հայրը 16-ամյա առիթով մեքենա է նվիրում դստերը:

«Մեքենան տան առջեւ է կանգնած, եթե ուզում ես, գնա եւ տես»,- Քիմին ասում է Ռոբերտը:

«Ծնունդդ շնորհավո՛ր, դու լավագույնն ես եւ հրաշալի ես: Դու արժանի ես այս մեքենային: Եվ լավ կլինի, եթե ամեն շաբաթ լվանաս այն»,- հավելում է Ռոբերտ Քարդաշյանը:

Քիմը նաեւ լուսանկար է հրապարակել, որը մակագրել է.

«Ծնունդդ շնորհավո՛ր, հայրիկ: Սիրում եմ մեր ընտանիքն ու այս ընտանեկան լուսանկարը: Շնորհակալ եմ ամեն ինչի համար: Այնքան շնորհակալ եմ, որ հենց դու ես իմ հայրը»:



© NEWS.am STYLE