Ի՞նչն է հուզել Սիրուշոյին. երգչուհին հրապարակել է երկրպագուների պատրաստած անակնկալը (տեսանյութ)

10:26   23 փետրվարի, 2017

Երգչուհի Սիրուշոն Instagram-ում հրապարակել է հոլովակ, որում տարբեր երկրներում բնակություն հաստատած հայեր են` ձեռքերում պահած «Դեր Զոր» մակագրությամբ պաստառներ: Սիրուշոն շնորհակալություն է հայտնել նախաձեռնության մասնակիցներին, որոնք լուսանկարվել են` համախմբվելով «միասին ամուր ենք» կարգախոսի ներքո:

«Որքան հուզիչ է այս տեսանյութը...»,- գրել է նա: Երգչուհին օգտագործել է «Հասնինք Անի», «ես թողեցի իմ հողը հեռվում եւ միասին ուժեղ ենք» հեշթեգերը:

Նշենք, որ սիրված երգչուհին օրեր առաջ ներկայացրել էր իր նոր` «Դեր Զոր» երգի տեսահոլովակը, որի նկարահանումներն իրականացվել են Անիում եւ Դեր Զորում:



© NEWS.am STYLE