Հմայիչ Քիմ Քարդաշյանը քրոջ՝ Քորթնիի եւ մոր՝ Քրիսի հետ Լոս Անջելեսում լանչի է գնացել

12:34   23 փետրվարի, 2017

Ինչպես արդեն գրել ենք՝ փետրվարի 22-ին Քիմ Քարդաշյանի հայրը՝ հայտնի փաստաբան Ռոբերտ Քարդաշյանը, 73 տարեկան կդառնար: Քիմն Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որում հայրը 16-ամյա առիթով մեքենա է նվիրում դստերը: Քիմը նաեւ լուսանկար է հրապարակել՝ այն մակագրելով այսպես.

«Ծնունդդ շնորհավո՛ր, հայրիկ: Սիրում եմ մեր ընտանիքն ու այս ընտանեկան լուսանկարը: Շնորհակալ եմ ամեն ինչ համար: Այնքան երախտապարտ եմ, որ հենց դու ես իմ հայրը»:

Այնուհետեւ հայուհին լանչի է գնացել:

Նրան են միացել նաեւ Քորթնի Քարդաշյանն ու Քրիս Ջեները:

Քանյե Ուեսթը 36-ամյա հայուհու հետ չի եղել. ռեփերին «բռնացրել» են ձայնագրման ստուգիա գնալիս:

Մինչ այդ՝ E! կայքի ներքին աղբյուրները հաղորդել են, որ Քիմի ու Քանյեի հարաբերությունները զբալիորեն լավացել են:

«Նրանք աշխատում են իրենց ամուսնության ուղղությամբ: Ոչ մի խնդիր չունեն: Քիմն ամեն ինչում սատարում է Քանյեին, իսկ Քանյեն իրեն չի ծանրաբեռնում աշխատանքով, որպեսզի անցյալ տարվա իրավիճակում չհայտնվի: Նրանք որոշել են ավելի հաճախ միասին ճամփորդել, քանի որ դա միայն նրանց օգտին կլինի»,- նշել են ներքին աղբյուրները:

                                                                                                                       Աղբյուրը՝ Daily Mail
                                                                                                            Լուսանկարները՝ AKM-GSI-ի



© NEWS.am STYLE