Փոքրիկ հայ տղան գերեց ռուսական «Ձայնը» նախագծի ժյուրիի անդամներին. Դիմա Բիլանը ցնցված էր (տեսանյութ)

11:50   23 փետրվարի, 2017

Ռուսաստանի առաջին ալիքով երեկ հեռարձակվեց ռուսական «Голос Дети» նախագծի հերթական թողարկումը: Ինչպես ամեն եթերաշրջանի ընթացքում, այս անգամ եւս նախագծին մասնակցում  են տարբեր երկրներից ժամանած փոքրիկներ:

Երեկվա թողարկման ժամանակ, օրինակ, ժյուրիին գերեց 13-ամյա Արտյոմ Սեյրանյանը, որն այնպիսի էներգետիկայով կատարեց AC/DC խմբի «Highway to hell» երգը, որ Դիմա Բիլանն ու Նյուշան չկարողացան զսպել էմոցիաներն ու շրջվեցին` վայելելու փոքրիկ հայ պատանու կատարումը:

Արտյոմի ելույթի ընթացքում չշրջվեց միայն Վալերիյ Մելաձեն, որն իր քայլը բացատրեց այսպես.

«Ես իմ կոլեգաներին, պարզապես, որոշեցի զիջել, այդ պատճառով էլ չշրջվեցի»:

Ինչեւէ, Արտյոմին իրենց թիմում ցանկանում էին տեսնել թե Նյուշան, թե Դիմա Բիլանը, սակայն փոքրիկը կատարեց իր վերջնական որոշումը` ընտրելով Բիլանին:

Արտյոմ Սեյրանյանի ցնցող կատարումը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:



© NEWS.am STYLE