Հղի Իրինա Շեյքը՝ քրոջ եւ զարմիկների հետ Դիսնեյլենդում զբոսնելիս

18:05   23 փետրվարի, 2017

Վերջերս հղի Իրինա Շեյքին «բռնացրել» էին վարորդական դասընթացի ժամանակ: 31-ամյա մոդելը Լոս Անջելեսում շարունակում է մեքենա վարել սովորել, բայց դա նրա միակ զբաղմունքը չէ:

Մոդելին քրոջ եւ զարմիկների հետ նկատել են Դիսնեյլենդում զբոսնելիս:

Իրինան փոքրիկների հետ հանգիստ կարուսել է նստել:

Շեյքին նկատել են նաեւ հուշանվերների խանութում:

E! News'-ի փոխանցմամբ՝ 44-ամյա Կուպերն իր հերթին Իրինայի հանդեպ ամենուրեք հոգատարություն է ցուցաբերում։

«Բրեդլին անընդհատ Իրինայի հետ գնում է բժիշկների մոտ ու անում հնարավոր ամեն ինչ, որպեսզի մոդելն իրեն ամեն հարցում հարմարավետ զգա։ Իսկ Իրինան անհամբեր սպասում է, թե երբ է մայրանալու։ Նա երազում է մեծ, բազմազավակ ընտանիքի մասին»,- հայտնում են պարբերականի ներքին աղբյուրները:

Աղյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE