Ո՞ր ուղղությամբ շարունակեմ զբոսանքը. «Եվրատեսիլ-2017»-ի հայ ներկայացուցիչ Արծվիկի լուսանկարները` Հանրապետության հրապարակից

13:15   23 փետրվարի, 2017

Ինչպես հայտնի է` «Եվրատեսիլ»-ի մեր այս տարվա մասնակիցը` Արծվիկը, վերջերս վերադարձել է հայրենիք` մրցույթի նախապարաստական աշխատանքներով զբաղվելու եւ, իհարկե, եվրատեսիլյան երգի ընտրությանը մասնակցելու նպատակով:

Չնայած զբաղված գրաֆիկին` երգչուհին ժամանակ է տրամադրում Երեւանով զբոսնելու համար:

Այսպես օրինակ` Արծվիկը Instagram-ի իր էջում տեղադրել է նոր ուսանկարներ, որտեղ նա Հանրապետության հրապարակում է:

«Ցուրտ եղանակն անցողիկ է, կարեւորը սիրտը տաք լինի»,-լուսանկարներից մեկն այսպես է վերնագրել երգչուհին: Իսկ հաջորդ լուսանկարում Արծվիկը հանդես է եկել հետեւյալ հարցադրումով.

«Ո՞ր ուղղությամբ շարունակեմ զբոսանքը: Ինչ խորհուրդ կտաք»:



© NEWS.am STYLE