Ի՞նչ անակնկալ է պատրաստել Գոռ Հակոբյանն իր երկրպագուների համար. «Ֆուլ Հաուս»-ի աստղն` իր նոր աշխատանքի մասին

14:15   23 փետրվարի, 2017

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` մարտ ամսից կմեկնմարկի «Ֆուլ Հաուս» սիթքոմի նոր եթերաշրջանը: Իսկ մինչ այդ սիթքոմում Ֆելոյին մարմնավորող սիրված դերասան Գոռ Հակոբյանը նկարահանումներից զատ` ակտիվորեն զբաղվում է նաեւ իր երաժշտական կարիերայով:

Շուտով Գոռը երկրպագուներին կներկայացնի իր նոր աշխատանքը, որի մանրամասների մասին պատմել է NEWS.am STYLE-ին:

«Երգը նախնական կոչվում է «Սիրտն իմ», բայց հնարավոր է` վերջնական տարբերակում ընտրեմ այլ անուն։ Գործիքավորումը կատարել է Հով Գրիգորյանը, որը բավականին երիտասարդ է, բայց շատ տաղանդավոր։ Իսկ խոսքերի եւ երաժշտության հեղինակը ես եմ»,-ասաց Գոռը` հավելելով.


«Մենք՝ Արմեն Պետրոսյանի հետ նախնական պլանավորել ենք, որ երգը հասանելի կլինի ապրիլ ամսին»։

Դերասան-երգչի նոր աշխատանքն ավելի դանդաղ, reggaeton ոճի մեջ է լինելու.

«Փորձել ենք համաշխարային շուկայի նոր շնչով գործիքավորել այն»,-նշեց Գոռը` տեղեկացնելով, որ երգը ունենալու է նաեւ տեսահոլովակ:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE