Զվարճալի պատմություններ. երբ մայրիկները փորձում են թաքնվել երեխաներից

17:42   23 փետրվարի, 2017

Յուրաքանչյուր մայրիկ գիտի, թե ինչքան դժվար է պահպանել ընտանեկան անդորրը։ Շատ հաճախ նրանք ուզում են երխաներից գաղտնի ինչ-որ բաներ անել։ Թե ինչքանով է դա նրանց հաջողվում, պարզեք ինքներդ։

2 երեխաների մայրիկ, բլոգեր Անի Նոլան Instagram-ում  ցուցադրել է զվարճալի լուսանկար, որում ինքը փորձում է թաքնվել երեխաներից, որոնք չեն թողնում իրեն աշխատել։ Լուսանկարում երեւում են երախաների ձեռքերը, իսկ ամենազվարճալին այն է, որ նրանց կողքին է հայտնվել նաեւ կատվիկը։ Լուսանկարն արվել է աշխատասենյակից։

«Երեխաներս հանգիստ չեն թողնում  ինձ։ Այժմ էլ կատուն է նրանց միացել»,- պատմում է երիտասարդ մայրիկը։

Իսկ 3 երեխաների մայր Էշլի Գարնդերը, ցուցադրել է հոլովակ, որում ինքը թաքնվում մառանում, որպեսզի երեխաներից գաղտնի քաղցրավենիք ուտի։ Մինչդեռ նրա աղջիկները փորձում են դռան նեղ անցքից ներս սողոսկել։

«Ես թաքնվել եմ մառանում եւ քաղցրավենիք եմ ուտում։ Արդյոք սխա՞լ եմ անում»,- հարցնում է Էլին։

«Երեխաներս միշտ ուզում են այն, ինչ ես եմ ուզում։ Նրանք միշտ ինձ հետ են ուզում լինել»,-կատակել է էշլին։

Ծիծաղաշարժ հոլովակն արդեն ունի 706,200 դիտում եւ 1100 մեկնաբանություն։ 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE