Սյուզան Սարանդոնն ու Տիգրան Ձիթողցյանը՝ «Ամերիկյան հայելի» ֆիլմում

15:36   23 փետրվարի, 2017

Սյուզան Սարանդոն ու Տիգրան Ձիթողցյանը նկարահանվել են ռեժիսոր Արթուր Բալդերի «Ամերիկյան հայելի» փորձարարական փաստագրական ֆիլմում:

Հաղորդվում է, որ ֆիլմն արդեն մոնտաժի փուլում է: Առայժմ սյուժեի մասին ոչինչ հայտնի չէ, բայց նշվում է, որ ֆիլմում նկարահանվել են նաեւ Էշլի Հինշոուն, մոդել Հիլարի Ռոդը, ոսկերիչ Մորգան Շարան, Ֆորենս Ֆեւրը եւ այլք:
Association of Latin Entertainment Critics of New York ասոցիացիան Բալդերին արդեն պարգեւատրել է իր առաջին աշխատանքի՝ «Փոքրիկ Իսպանիա» ֆիլմի շնորհիվ:
Իսկ Hispanic Organization of Latin Actors of New York կազմակերպությունը նրան փաստագրական կինոյի բացառիկ ռեժիսոր է ճանաչել:

Աղբյուրը՝ asbarez.com



© NEWS.am STYLE