Չեմ հավատում, որ 9 տարի առաջ Աստված ինձ շնորհեց այսպիսի օրհնություն. Ջենիֆեր Լոպեսի հուզիչ գրառումը` երկրվորյակների ծննդյան առիթով

17:03   23 փետրվարի, 2017

Երգչուհի, դերասանուհի եւ, պարզապես, գեղեցկուհի Ջենիֆեր Լոպեսն այսօր Instagram-ում հուզիչ գրառում է կատարել իր երկրվորյակների` Մաքսիմիլիան Դեւիդի եւ Էմմի Մարիբելի ծննդյան 9-ամյակի առթիվ:

Աստղն իր գրառման մեջ շնորհակալություն է հայտնում Աստծուն`իրեն պարգեւած ամենամեծ օրհնության համար.

«Էմմի եւ Մաքսիմիլան…չեմ հավատում, որ 9 տարի առաջ Աստված ինձ շնորհեց այսպիսի օրհնություն: Նա ինձ պարգեւեց իմ երկրվորյակներին` իմ գեղեցիկ փոքրիկներին, որոնց մեջ ամբողջացած են իմ սերն ու կյանքը: Ես դարձա ավելի էմոցիանալ եւ ուժեղ, ես ինձ աշխարհի ամենաերջանիկ կինը զգացի: Այդ օրվանից սկսած ամեն օր եմ ինձ այդպես զգում: Դուք, ասես, երկու փայլուն շող լինեք, որոնք աշխարհն ինձ համար դարձնում են ավելի լավ վայր: Շնորհակալ եմ Տեր, որ հենց ինձ ես ընտրել լինել Մաքսի եւ Էմմիի մայրիկը: Աշխարհի ամբողջ սերը չի կարող նկարագրել, թե որքան շատ եմ ձեզ սիրում…Շնորհավոր, իմ փոքրիկներ»,-գրել է երգչուհին:

Մարկ Էնթոնիի եւ Ջենիֆեր Լոպեսի երկրվորյակները լույս աշխարհ են եկել 2008 թ-ին: Չնայած Լոպեսն ու Էնթոնին ամուսնալուծվել են 2012 թ-ին` նրանք շարունակում են երկուսով զբաղվել իրենց անչափահաս փոքրիկների դաստիարակությամբ:



© NEWS.am STYLE