«Давай Поженимся» շոուն վարող Լարիսա Գուզեեւան ամուսնալուծվել է

18:23   24 փետրվարի, 2017

«Давай Поженимся» շոուն վարող Լարիս Գուզեեւան բաժանվել է ամուսնուց:

Ռուսական Առաջին ալիքի եթերում նա պատմել է, որ ստիպված է եղել հեռանալ ամուսնուց:
Գուզեեւայի ընտանիքում խնդիրների մասին չի իմացել նույնիսկ նրա գործընկերուհի Ռոզա Սյաբիտովան:
«Հիմա դստերս՝ Լյոլյայի հետ որդուս՝ Գեորգիի մոտ ենք ապրում»,- հաղորդման ժամանակ ասել է դերասանուհին:
Հայտնի չէ, թե ինչն է եղել Լարիս Գուզեեւայի եւ Ռուսաստանի ռեստորանատերերի եւ հյուրանոցատերերի ֆեդերացիայի նախագահ Իգոր Բուխարովի բաժանման պատճառը:
Հիշեցնենք, որ Գուզեեւան երեք անգամ պաշտոնապես ամուսնացած է եղել: Վերջին անգամ նա ամուսնացել է 1999 թվականին: Հաղորդավարուհին երկար ժամանակ հանդիպում էր ընտրյալի հետ, սակայն հարաբերությունները պաշտոնականացրել է 40 տարեկանում միայն:



© NEWS.am STYLE