Ռիհանան՝ Հարվարդի համալսարանի «Տարվա մարդասեր»

11:34   24 փետրվարի, 2017

Բոլորիս սիրելի Ռիհանան Հարվարդի համալսարանի կողմից «Տարվա մարդասեր» է ճանաչվել: 29-ամյա երգչուհին նման կոչման արժանացել է բարեգործական ոլորտում աշխատանքի շնորհիվ:

Նա, մասնավորապես, հայրենի Բարբադոսում գերժամանակակից ուռուցքաբանական կենտրոն է կառուցել, որտեղ, հիվանդներին բուժելուց բացի, բժիշկներն ու գիտնականները քաղցկեղի բուժման ուղղությամբ հետազոտություններ են անցկացնում:

Արտիստուհին Peter J. Gomes Humanitarian Award հատուկ մրցանակը կստանա հաջորդ երեքշաբթի կայանալիք հատուկ արարողության ժամանակ:

«Ռիհանան Բրիջթաունում կրծքի քաղցկեղի ախտորոշման ժամանակակից ուռուցքաբանական կենտրոն է կառուցել: Մենք նշում ենք բժշկության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների զարգացման գործում նրա ներդրումը»,- ասված է համալսարանի պաշտոնական հայտարարությունում:

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE