Իմ ամենակարեւորն ես. Լենա Ղազարյանն`իր հեղինակած զգացմունքային երգի եւ հուզիչ կատարման մասին

13:15   24 փետրվարի, 2017

X Factor 2 նախագծի ֆինալիստ եւ «Պրեմիերա» նախագծի հաղթող Լենա Ղազարյանը երաժշտասերների համար նորություն ունի: Երգչուհին ներկայացրել է իր նոր հեղինակային երգը, որը կոչվում է «Իմ…»:

NEWS.am STYLE-ը զրուցեց Լենայի հետ ստեղծագործական նորության մասին, ինչպես նաեւ փորձեց պարզել, թե ում է նվիրված նրա անչափ հուզիչ երգն ու զգացմունքային կատարումը:

«Երգի երաժշտության եւ խոսքերի հեղինակը ես եմ: Այն պատրաստ է եղել սիրո տոնին: Իսկ ինչ վերաբերում է երկրորդ հարցին, թե արդյոք ինչ-որ մեկին նվիրված է կատարումը, չեմ ցանկանում խոսել այդ մասին:)»,-նշեց երգչուհին:

Լենայից հետաքրքրվեցինք նաեւ` արդյոք գեղեցիկ ստեղծագործությունն ունենալո՞ւ է տեսահոլովակ.

«Չեմ կարծում, թե այն կունենա տեսահոլովակ»,-պատասխանեց երգչուհին` ավելացնելով նաեւ, որ այս ընթացքում իր ժամանակի մեծ մասը տրամադրում է ուսմանը, ինչպես նաեւ պատրաստվում է ներկայանալ մենահամերգային ծրագրով:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE