Քիմ Քարդաշյանի տրանսգենդեր խորթ հայրը «հարձակվել է» Թրամփի վրա

12:05   24 փետրվարի, 2017

Քիմ Քարդաշյանի տրանսգերդեր խորթ հայր Քեյթլին Ջեները քննադատել է ԱՄՆ նոր նախագահի քաղաքականությունը: Ըստ TMZ՝ Քեյթլինը, որը Հանրապետական կուսակցության անդամ է եւ ընտրություններում սատարել էր Դոնալդ Թրամփին, կտրուկ քննադատության է ենթարկել տրանսգենդերների հանդեպ նրա վերաբերմունքը: 

Թրամփի՝ նախապատրաստվող հրամանագրերից մեկը հանրային զուգարանների հասանելիության արգելքն է տրանսգենդեր ուսանողների համար:
Քեյթլինը տեսանյութ է պատրաստել, որում ասում է, որ ուզում է խոսել Թրամփի հետ՝ ինչպես «մի հանրապետականը մյուսի», Թրամփի հրամանագիրն «աղետալի» կոչելով եւ հավելելով. «Դու խոստանում էիր պաշտպանել ԼԳԲՏ հանրության իրավունքները»:
Տեսանյութի ավարտին Քեյթլինը Թրամփին կոչ է անում. «Զանգահարի՛ր ինձ»:



© NEWS.am STYLE