Հմայիչ Քենդալ Ջեներն ու Հադիդ քույրերը՝ Միլանում Moschino-ի ցուցադրության ժամանակ

13:35   24 փետրվարի, 2017

Այս աղջիկները՝ Քենդալ Ջեներն ու Ջիջի եւ Բելլա Հադիդ քույրերը, այս տարի անընդհատ պոդիումում են լինելու: Նորաձեւության աշխարհում թարմություն է մտել, եւ հիմա իրեն հարգող ոչ մի նորաձեւության տուն առանց այս եռյակի ցուցադրություն չի կազմակերպում: Նրանց անունն ու լուսանկարները չեն իջնում նաեւ նորաձեւության մասին ամսագրերից եւ կայքերից:

Միլանի Նորաձեւության շաբաթից չէին կարող բաց թողնել Moschino AW17-ի ցուցադրությունը, քանի որ այն պարզապես մոդելների մասնակցությամբ ցուցադրություն չէ, այլ իսկական գլուխգործոց:
Ապրանքանիշի ստեղծագործական տնօրեն Ջերեմի Սքոթի ցուցադրության հիմքում վերամշակված նյութերի գաղափարն է:

Դիզայները Moschino-ից աղջկան որպես լեդի է ներկայացրել, որը խենթանում է նորաձեւության համար, բայց փորձում է հոգ տանել շրջակա միջավայրի մասին:

Քենդալ Ջեներ

Ջիջի Հադիդ

Բելլա Հադիդ

Ստելլա Մաքսվել

Էլզա Հոսկ

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Getty-ի, WWD-ի, Splash-ի, REX-ի, Shutterstock-ի, PA-ի, WireImage-ի



© NEWS.am STYLE