Բժիշկները հղի Բեյոնսեին արգելել են ելույթ ունենալ «Կոաչելլա» փառատոնին

16:35   24 փետրվարի, 2017

Բեյոնսեն պետք է ապրիլին ելույթ ունենար «Կոաչելլա» հայտնի փառատոնին: Հղի երգչուհին, սակայն, չի կարողանա մասնակցել փառատոնին. բժիշկները նրան արգելել են մինչեւ ծննդաբերելը որեւէ միջոցառման մասնակցել:

Վերջին անգամ Բեյոնսեն ելույթ է ունեցել «Գրեմմի»-ի ժամանակ, իսկ ինչ վերաբերում է «Կոաչելլա»-ին, ապա, ըստ TMZ,ի, երգչուհին որոշել է հետեւել բժիշկների խորհրդին եւ պաշտոնապես չեղարկել է փառատոնին իր մասնակցությունը:

Փառատոնի կազմակերպիչները հիմա արագորեն նրան փոխարինող են փնտրում:
Ի դեպ՝ երգչուհին չկայացած ելույթների համար, ամեն դեպքում, կստանա իր միլիոնները, քանի որ Բեյոնսեն հատուկ այդ առիթով ապահովագրություն ունի, ինչը նշված է փառատոնի կազմակերպիչների հետ պայմանագրում: Խելացի աղջիկ է Բեյոնսեն...



© NEWS.am STYLE