Ջասթին Բիբերը «տակն է արել». համացանցում ծաղրել են երգչին

13:03   24 փետրվարի, 2017

Ջասթին Բիբերն արտասովոր իրավիճակներում հայտնվելու վարպետ է: Երկու շաբաթ առաջ նա սելֆիnներ էր արել ոստիկանների հետ: Ջասթինն իր «Լամբորջինի»-ով շրջել է, իսկ հետո Mission Viejo սրճարան գնացել՝ սուրճ խմելու: Հենց այստեղ էլ նա հանդիպել է նույնպես սրճելու եկած ոստիկաններին:

Ավելին, իրավապահներից մի քանիսը, պարզվել է, Ջասթինի երկրպագուներն են: Այնպես որ՝ կանադացի երգիչը ստիպված է եղել քառորդ ժամ սելֆիներ անել ոստիկանների հետ:
Իսկ երեկ երգիչն այնպիսի իրավիճակում է հայտնվել...

Պապարացիները երգչին «բռնացրել» են Vetements-ից մարզահագուստով (ի դեպ՝ 700 դոլար արժե), որի վրա որոշակի տեղում թաց հետք է եղել: Կանադացուն լուսանկարել են ու տարածել համացանցում: Բարեբախտաբար, Բիբերը հումորի զգացում ունի:

Երգիչն ինքն էլ սոցցանցերում կատակերգություններից մեկից Ադամ Սենդլերի հերոս Բիլլի Մեդիսոնի հետ ֆոտոկոլաժ է հրապարակել եւ մակագրել.

«Դու զիլ տղա չես, եթե տակդ արած չես քայլում»:

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE