Ջասթին Բիբերն ու Քորթնի Քարդաշյանը միասին եկեղեցի են գնացել

16:10   24 փետրվարի, 2017

Ջասթին Բիբերը երեկ հասցրել է ե՛ւ «տակն անել», ե՛ւ եկեղեցի գնալ:

Պապարացիները երգչին «բռնացրել» են Vetements-ից մարզահագուստով (ի դեպ՝ 700 դոլար արժե), որի վրա որոշակի տեղում թաց հետք է եղել:

Կանադացուն լուսանկարել են ու տարածել համացանցում: Բարեբախտաբար, Բիբերը հումորի զգացում ունի: Երգիչն ինքն էլ սոցցանցերում կատակերգություններից մեկից Ադամ Սենդլերի հերոս Բիլլի Մեդիսոնի հետ ֆոտոկոլաժ է հրապարակել եւ մակագրել.

«Դու զիլ տղա չես, եթե տակդ արած չես քայլում»:

Իսկ երեկոյան 23-ամյա կանադացուն նկատել են Կալաբասասի եկեղեցում, ուր նրանից կարճ ժամանակ հետո ժամանել է նաեւ Քորթնի Քարդաշյանը: Ի դեպ՝ հաճախ նրանց սիրավեպի մասին լուրեր են տարածվում:

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Mega-ի, AKM-GSI-ի



© NEWS.am STYLE