Միկի Ռուրկը Բեւեռլի Հիլզում ենթարկվել է երկրպագուների «հարձակմանը»

17:11   24 փետրվարի, 2017

Միկի Ռուրկը, հավանաբար, ոչինչ չի կասկածել, երբ ընկերոջ հետ որոշել է այցելել Բեւեռլի Հիլզի հայտնի Cafe Roma հաստատություն:

Սակայն 63-ամյա դերասանը երկրպագուների հարձակմանն է ենթարկվել, ենթադրաբար՝ ասիական երկրներից զբոսաշրջիկների: Նրանք դերասանին բաց չեն թողել, մինչեւ նա չի լուսանկարվել երկրպագուների հետ:

Ինչն էլ Ռուրկն արել է մեծ հաճույքով:
Ի դեպ՝ հաստատությունում, ուր գնացել է Ռուրկը, մշտապես լինում են «Անզսպելիները» ֆիլմից նրա գործընկերներ Առնոլդ Շվարցենեգերը եւ Սիլվեսթեր Ստալոնեն:

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Mega-ի



© NEWS.am STYLE