Զվարճալի լուսանկարներ. երբ նվիրում են տատիկները

17:25   24 փետրվարի, 2017

Ամեն անգամ, երբ մենք որեւէ նվեր ենք ստանում, ցույց ենք տալիս, ասես, շատ ենք հավանում, անգամ եթե այն այդքան էլ մեր սրտով չէ:

BoredPanda-ն ցուցադրել է զվարճալի լուսանկարներ, որոնցում նվերներ են, որոնք պատրաստում են տատիկները:

Այսպես օրինակ տատիկը կարող է նվիրել գիշերազգեստ.

«Այնքան նուրբ տեսք ունեմ»,-մեկնաբանել է երիտասարդ տղան:

Մյուս նկարում տատիկը նվիրել է վերնաշապիկ, որում պատկերված է կատու է՝ այն էլ ջղային:

Երբ տատիկն իմացավ, որ թոռնուհին ամուսնանում է, որոշեց նրան խալաթ նվիրել: Ահա այն:

Տատիկները ուզում են, որ թոռնիկները չմրսեն ու չհիվանդանան: Այդ իսկ պատճառով նրանք գործում են տաք գլխարկներ:

Մեր տատիկներն ինքնուրույն կարող են ցանկացած զգեստ դարձնել տոնական:

Իսկ այս հոլովակում երեխաներ են, որոնց այդքան էլ դուր չի գալիս այն, ինչ նվիրում են իրենց:

Աղբյուրը` Daily Mail



© NEWS.am STYLE