«Տակն անելուց» եւ Քորթնի Քարդաշյանի հետ եկեղեցի գնալուց հետո Ջասթին Բիբերին «բռնացրել» են բասկետբոլի գնդակով զբոսնելիս

12:09   25 փետրվարի, 2017

Բիբերը մեդիադաշտի հանճարներից է: Որոշ ժամանակ 23-ամյա կանադացուց ոչ մի լուր չի լինում, իսկ հետո Բիբերիզմի մի ամբողջ շարք է հայտնվում:

Պապարացիները երգչին «բռնացրել» են Vetements-ից մարզահագուստով (ի դեպ՝ 700 դոլար արժե), որի վրա որոշակի տեղում թաց հետք է եղել: Կանադացուն լուսանկարել են ու տարածել համացանցում: Բարեբախտաբար, Բիբերը հումորի զգացում ունի: Երգիչն ինքն էլ սոցցանցերում կատակերգություններից մեկից Ադամ Սենդլերի հերոս Բիլլի Մեդիսոնի հետ ֆոտոկոլաժ է հրապարակել եւ մակագրել.

«Դու զիլ տղա չես, եթե տակդ արած չես քայլում»:

Այնուհետեւ հայտնի երգչին նկատել էին Կալաբասասի եկեղեցում, ուր քիչ անց գնացել է նաեւ Քորթնի Քարդաշյանը: Ի դեպ՝ լուրեր են պտտվում նրանց սիրավեպի մասին:

Ավելի ուշ պապարացիները Ջասթինին «բռնացրել» են Լոս Անջելեսում բասկետբոլի գնդակով զբոսնելիս:

Ջասթինը սիրալիր է եղել եւ լրագրողներին չի արգելել լուսանկարել իրեն:

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Famefly.net-ի



© NEWS.am STYLE