Հոլիվուդի սեքսուալ հայուհի Անժելա Սարաֆյանը՝ Vanity Fair-ի եւ Lancome-ի երեկույթին

14:36   24 փետրվարի, 2017

Ո՞վ կարող է համեմատվել հայուհիների գեղեցկության հետ:

Անժելա Սարաֆյանը, որը նկարահանվել է «Սարսափների ամերիկյան պատմություն» եւ վամպիրների մասին «Բաֆֆի» ֆիլմերում, հիմա HBO հեռուստաալիքի «Վայրի Արեւմուտքի աշխարհը» սերիալի հայտնի հերոսուհին է, որտեղ մարմնավորում է ռոբոտ-մարմնավաճառ Կլեմանտինին, օրերս Լոս Անջելեսում մասնակցել է Vanity Fair-ի եւ L'Oreal Paris-ի երեկույթին՝ բաց զգեստով միանգամից գրավելով բոլոր լրագրողների եւ լուսանկարիչների ուշադրությունը:

Իսկ երեկ 33-ամյա դերասանուհին Հոլիվուդի Chateau Marmont-ում Vanity Fair-ի եւ Lancome-ի երեկույթին ներկայացել է նրբագեղ կապույտ զգեստով, բայց դրանով նույնպես Անժելան նուրբ եւ զգայական տեսք է ունեցել:

Ի դեպ՝ Անժելայի հետ միասին երեկույթին մասնակցել է նաեւ  Մերիլ Սթրիփի դուստր անկրկնելի Մամի Գամերը:

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Getty-ի



© NEWS.am STYLE