Քանյե Ուեսթ vs Քայլի Ջեներ. ռեփերը կոսմետիկայի սեփական շարքը կթողարկի

11:13   25 փետրվարի, 2017

Քանյե Ուեսթի տաղանդը վերջ չունի, նրա գլուխը լի է նոր գաղափարներով: Նյու Յորքի Նորաձեւության շաբաթվանից հետո, որտեղ 39-ամյա ռեփերը ներկայացրեց իր Yeezy հավաքածուն, Քանյեն սկսել է զբաղվել նոր ալբոմի ձայնագրությամբ:

Բայց դա դեռ ամենը չէ: Ըստ TMZ-ի՝ արտիստը մտադիր է կոսմետիկայի սեփական հավաքածուն թողարկել, որն ակնհայտորեն մրցակցելու է Քայլի Ջեների շարքի հետ (Քայլիի արտադրանքը հազվադեպ է խանութ հասնում, նույնիսկ՝ նրա սեփական, քանի որ րոպեների ընթացքում սպառվում է օնլայն):

Քանյեն որոշել է կոսմետիկայի արտադրությամբ զբաղվող ապրանքանիշը Դոնդա կոչել՝ հանգուցյալ մոր անունով:

Նշենք, որ Քայլի եւ Քենդալ Ջեներներն օրերս գովազդել էին իրենց Kendall + Kylie – DropOne շարքը, որում Քայլին գրեթե կիսամերկ էր ներկայացել:



© NEWS.am STYLE