Էմբեր Ռոուզը գնել է Հոլիվուդի ամենահայտնի սթրիփ-ակումբը

13:13   25 փետրվարի, 2017

Էմբեր Ռոուզը գնել է Հոլիվուդի ամենահայտնի սթրիփ-ակումբը՝ Ace of Diamonds-ը:

 

Այս հաստատություն բազմաթիվ աստղեր են հաճախում՝ Դրեյքը, Նիկի Մինաժը, Ջեյ Զին, Քրիս Բրաունը, Կարուչե Տրանը, Սքոթ Դիսիկը, ռեփեր Tyga-ն, Քլոե Քարդաշյանը եւ այլք:

 

Էմբերը նույնպես ժամանակին պարել է այստեղ: Ace of Diamonds-ում պարել է նաեւ Ռոբ Քարդաշյանի ընկերուհին՝ Բլեք Չայնան, որտեղ էլ Ռոբը ծանոթացել է նրա հետ:

33-ամյա Էմբերն ակումբը գնելու մասին հայտնել է Instagram-ում:

«Բոլո՞րդ գիտեք Ace of Diamonds ակումբի մասին: Ես այն գնել եմ»,- հայտնել է Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին:

Էմբերը, որը նախկինում մերկապարուհի է եղել, հայտնի է որպես մերկապարուհիների իրավունքների պաշտպան:

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE