Ամալ Քլունին հայտնվել է կարմիր գորգին՝ առաջին անգամ ցուցադրելով կլորացած փորիկը

10:43   25 փետրվարի, 2017

Ոչ միշտ է, որ Ջորջ Քլունին հայտնվում է ստվերում, սակայն անցած երեկոյին Փարիզում վաստակավոր արտիստն իր տեղը զիջել է հղի կնոջը՝ Ամալին:

Զույգը, որը սպասում է երկվորյակների, փայլեց ֆրանսիական 42-րդ  César Award մրցանակաբաշխության ժամանակ:

Ամալը  հայտվեց կարմիր գորգին ամուսնուն՝ Ջորջին, թեւանցուկ արած:

Մարդու իրավունքների պաշտպան 39-ամյա  Ամալը, ում հղիությունը լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է, ողջունել է լուսանկարիչներին՝ առաջին անգամ ցուցադրելով իր կլորացած փորիկը:

Ամալը հագել էր Versace-ից  սպիտակ երկար զգեստ: 

Նշենք, որ ավելի վաղ պապարացիները Ամալին բռնացրել էին Մեծ Բրիտանիայում զբոսնելիս: Վերջին իմ քանի ամիսներին Քլունիները շատ ժամանակ են անցկացնում Մեծ Բրիտանիայում. նրանք հաճախ են լինում Լոնդոնից դեպի արեւմուտք գյուղական տեղանքում գտնվող իրենց առանձնատանը:

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝Getty, AFP, Reuters, Splash



© NEWS.am STYLE