Շերն իր աջակցությունն է հայտնել Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմին

11:26   25 փետրվարի, 2017

Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմի (ռեժիսոր՝ Թերի Ջորջ, գլխավոր դերակատարներ՝ Օսկար Այզեք, օսկարակիր Քրիստիան Բեյլ, Շարլոտ Լե Բոն, Շոհրե Աղդաշլու, Անժելա Սարաֆայան)  պրոդյուսերներից Էրիկ Էսրաիլյանը Instagram-ի էջում տեղեկացրել էր, որ կինոսերները Թերի Ջորջի նոր աշխատանքը գնահատելու հնարավորություն կունենան 2017-ի ապրիլի 21-ից: Սակայն մինչ նախանշված պրեմիերան, ֆիլմի անձնակազմը չի դադարում լսել բազմաթիվ ոգեշնչող խոսքեր:

Ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանն Instagam-ում ցուցադրել է լուսանկար, որում հայազգի աշխարհահռչակ երգչուհի Շերը  գրառում է կատարել ֆիլմի վերաբերյալ.

Публикация от Eric Esrailian (@esrailian)

«Պատմություն. Հայոց ցեղասպանություն՝ Թուրքերի կողմից: Մեր նախապապերը փախել են Թուրքիայից ՝ ՀԱԶԻՎ կենդանի մնալով»,- գրել է երգչուհին:

Անդրադառնալով գրառմանը պրոդյուսերը շնորհակալություն է հայտնել համաշխարհային աստղին՝ աջակցության եւ ճշմարտությունը չթաքցնելու համար.

«Շնորհակալ ենք  մեր հիասքանչ ընկերոջը մեզ աջակցելու եւ ճշմարտությունն ասելու համար»,-մեկնաբանել է Էսրաիլյանը:

Նշենք, որ օրեր առաջ The Elton John AIDS Foundation EJAF-ը նշել էր, որ  (Էլթոն Ջոնի եւ Դեւիդ Ֆերնիշի գլխավորությամբ) Հոլիվուդում  կազմակերպելու է «Խոստում» ֆիլմի դիտումը: Լեգենդար երգիչը պաշտոնական հայտարարություն էր արել՝ ավելացնելով    #KeepThePromise հեշթեգը: 



© NEWS.am STYLE