17:15 25 փետրվարի, 2017Երգչուհի Աննա Դովլաթյանը, որը վերջին շրջանում նկարահանվում է նաեւ հեռւստասերիալներում, երեկ` փետրվարի 24-ին, նշում էր ծննդյան 27-ամյակը: Գեղեցկուհին ծննդյան խնջույքին ներկայացել է փայլուն, շքեղ զգեստով եւ ինչպես միշտ` հմայիչ կերպարով:

Աննայի կողքին երեկ եղել են մտերիմ ընկերները, այդ թվում նաեւ դերասանուհի Մարինկա Խաչատրյանն ու Աննայի սիրելին` սերիալներից հայտնի դերասան եւ մոդել Դավիթ Աղաջանյանը:

Երգչուհի-դերասանուհին այսօր լուսանկարներ է հրապարակել երեկվա ծննդյան խնջույքից: Դատելով Facebook-ում տեղադրած տեսագրությունից` հայտնի գեղեցկուհու ծննդյան 27-ամյակը, բավականին, ակտիվ ու ուրախ է անցել:)

