Շատ կարեւոր հուշարձանի մոտ. «Սուպերմեն» ֆիլմի աստղ Դին Քեյնը այցելել է Հայաստան (ֆոտո)

12:10   26 փետրվարի, 2017

Ամերիկյան հայտնի «Սուպերմեն» հեռուստասերիալի աստղ Դին Քեյնը այցելել է Հայաստան:

Դերասանը եղել է Ծիծեռնակաբերդում, որտեղ լուսանկարվել է հուշահամալիրի մոտ, իսկ հետո լուսանկարը տեղադրել է Twitter-ի իր էջում.

«Այս լուսանկարից, միգուցե, դժվարությամբ գուշակեք, թե որտեղ եմ: Շատ կարեւոր հուշահամալիրի մոտ եմ»,-առաջին լուսանկարը այսպես է վերնագրել հայտնի աստղը: Իսկ երկրորդ լուսանկարում Դինը բացահայտում է գտնվելու վայրը:

«Բոլոր նրանք, ովքեր նշեցին Հայաստան, դուք ճիշտ եք»:

Դերասանն իր գրառման մեջ օգտագործել է նաեւ Armenian Genocide հեշթեգը:



© NEWS.am STYLE