Ինչպես է հագնվում չինացի երիտասարդությունը. Street Style Պեկինից (ֆոտոռեպորտաժ)

15:10   27 փետրվարի, 2017

Չինական նորաձեւություն հասկացությունը բացատրելը բավական բարդ է, առավել եւս այն բանից հետո, երբ NEWS.am STYLE-ի թղթակիցն արդեն մեկ ամիս է՝ բնակվում է այդ երկրի մայրաքաղաքում: Բանն այն է, որ 20 միլիոնանոց քաղաքում տեսնում ես ամեն ինչ. մի շրջանում քեզ թվում է, որ 1990-ականների Մոսկվայում ես, որտեղ բոլորը սեւ հագուստով են, մարզահագուստով կամ անհասկանալի զգեստներով, իսկ մետրոյի մեկ կայարան անցնելով (այն կարող է մեկ կիլոմետր այն կողմ լինել կամ տասը կիլոմետր)՝ քեզ թվում է, որ մասնակցում են Միլանի Նորաձեւության շաբաթվա միջոցառումներին: 

Դժվար է հասկանալ, թե երիտասարդությունն ինչով է կողմնորոշվում հագուստ ընտրելիս, հավանաբար, առաջին հերթին, ֆինանսներով: Ամեն դեպքում, մենք եղանք քաղաքի նորաձեւության կենտրոնում՝ Սանլիտունում, որտեղ շրջում է առաջադեմ երիտասարդությունը:

Եվ այսպես՝ տեսնենք, թե ինչ է ստացել դրանից:

Ճամփորդության գնալիս ամենակարևոր բաներից է կապը հարազատների հետ: Օգտվեք ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծառայություններից եւ միշտ եղեք կապի մեջ:

Պարույր Սինյավսկի՝ Պեկինից



© NEWS.am STYLE