Առաջին անգամ մահմեդական դերասանն արժանացավ «Օսկար»-ի. Մահերշալա Ալին՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասան»

06:24   27 փետրվարի, 2017

Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում այս պահին տեղի է ունենում «Օսկար»-ի 89-րդ մրցանակաբաշխությունը:

Առաջին անգամ համաշխարհային կինոինդուստրիայի ամենակարեւոր մրցանակաբաշխության պատմության մեջ «Օսկար»-ի արժանացավ մահմեդական դերասան:

«Լուսնի լույսը» ֆիլմում իր դերի համար «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում հաղթող ճանաչվեց Մահերշալա Ալին:

Նույն անվանակարգում ներկայացված էին նաեւ Ջեֆ Բրիջեսը, Լուկաս Հեջեսը, Դեւ Փաթելը եւ Մայքլ Շենոնը:



© NEWS.am STYLE