Օ. Ջեյ Սիմփսոնի եւ Ռոբերտ Քարդաշյանի մասին պատմող վավերագրական ֆիլմն արժանացավ «Օսկար»-ի

06:40   27 փետրվարի, 2017

Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում շարունակվում է «Օսկար»-ի 89-րդ մրցանակաբաշխությունը: Մենք արդեն հայտնեցինք, թե ով է հաղթել «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում: Շարժվենք առաջ եւ ներկայացնենք «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգը: Այստեղ հաղթող ճանաչվեց Օ. Ջեյ Սիմփսոնի եւ Ռոբերտ Քարդաշյանի մասին պատմող «Օ. Ջեյ. պատրաստված է Ամերիկայում» ֆիլմը:

Ֆիլմի տեւողությունը 7.5 ժամ է: Այդպիսիով, այն «Օսկար»-ի պատմության մեջ ամենաերկար ֆիլմն է:

Այս անվանակարգում ներկայացված էին նաեւ «Ծովը՝ կրակի մեջ», «Ես ձեզ համար սեւամորթ չեմ», «Անիմացիոն կյանք» եւ «Տասներեքերորդը» ֆիլմերը:



© NEWS.am STYLE