«Օսկար 2017». Վիոլա Դեւիսը՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»

07:16   27 փետրվարի, 2017

NEWS.am STYLE-ը լիարժեք սատարում է Ամերիկյան կինոակադեմիայի ընտրությունը, քանի որ Վիոլան հրաշալի է հանդես եկել «Ցանկապատներ» ֆիլմում:

«Երկրորդ պլանի լավագույն դերասան» եւ «Լավագույն լիամետրաժ փաստագրական ֆիլմ» անվանակարգերից հետո անցնենք «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգին, որտեղ հաղթող է ճանաչվել Վիոլա Դեւիսը:

Այս անվանակարգում նրա մրցակիցներն էին Միշել Ուիլյամսը («Մանչեսթերը ծովեզրին»), Նաոմի Հարիսը («Լուսնի լույսը»), Նիկոլ Քիդմանը («Առյուծը»), Օկտավիա Սփենսերը («Թաքնված ֆիգուրներ»):



© NEWS.am STYLE