Շքեղ Անջելինա Ջոլին՝ Guerlain-ի գովազդային արշավում

17:03   27 փետրվարի, 2017

2017 թվականին Անջելինա Ջոլին ներկայացնելու է Guerlain ապրանքանիշի բույրերը:

Ջոլին նկարահանվել է Guerlain-ի գովազդային արշավում՝ ներկայացնելով Mon Guerlain օծանելիքը:
41-ամյա դերասանուհին հոլովակի գլխավոր հերոսուհին է դարձել՝ փորձելով արտացոլել բույրի կոնցեպտը:

«Օծանելիքի օգնությամբ ուզում էի 21-րդ դարի կնոջ դիմանկար ստանալ. գործարար լեդի, մայր, կին, սիրուհի եւ հատկապես հասարակության իրավահավասար անդամ: Դրա համար օգտագործվել է նարդոս, ժասմին, վանիլ...»,- բույրի մասին պատմել է ստեղծողներից մեկը՝ Թիերի Վասերը:
Հոլովակի ռեժիսորը Տերենս Մալիքն է, որը հայտնի է այնպիսի ֆիլմերով, ինչպես The Tree of Life-ը, The Thin Red Line-ը, Days of Heaven-ը:

Աղբյուրը՝Daily Mail



© NEWS.am STYLE