10:35 27 փետրվարի, 2017Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում ավարտվեց «Օսկար» մրցանակաբաշխության 89-րդ արարողությունը:

Արարողությունը վարող Ջիմի Քիմելը բեմից հայտարարել է, որ կազմակերպիչների հետ միասին որոշել է կատակել զբոսաշրջիկների խմբի հետ։

Հաղորդավարն իր թիմի հետ զբոսաշրջիկներին ասել է, թե անվճար տանելու են «Օսկար» մրցանակաբաշխության զգեստների ցուցադրությանը։

«Բայց նրանք չգիտեին, որ իրենց այստեղ կբերենք»,- հայտարարել է Քիմելը։
Ոմանք կարողացել են լուսանկարվել Մահերշալ Ալիի արձանիկի հետ, ինչ-որ մեկը կարողացել է համբուրել Դենզել Վաշինգտոնին։

Մեկին հաջողվել է անգամ համբուրել Նիկոլ Քիդմանի ձեռքը:

Եվ սելֆի Ռայան Գոսլինգի հետ:

Համբույր՝ Մերիլ Սթրիփին:

Աղբյուրը` Daily Mail