11:15 27 փետրվարի, 2017Լոս Անջելեսում ավարտված «Օսկար» մրցանակաբաշխության 89-րդ արարողության ժամանակ սկանդալ է տեղի ունեցել՝ կապված «Լավագույն ֆիլմ» անվանակարգի հետ, որը ստացել է Բարի Ջենքինսի «Լուսնի լույսը» ֆիլմը։

Նախ հաղթող է հայտարարվել «Լա Լա Լենդ»-ը, հետո, պարզվել է, ճիշտ չեն կարդացել։

Դերասան Ուորեն Բիթին հաղթող է հայտարարել «Լա Լա Լենդը»-ը, բայց պարզվել է, որ նրա ձեռքում է եղել «Լավագույն դերասանուհի» անվանակարգի ծրարը, որտեղ հաղթել է «Լա Լա Լենդ»-ում հանդես եկած Էմմա Սթոունը։

Սարսափելին այն է, որ սխալից հետո նշված ֆիլմի անձնակազմը բեմ էր բարձրացել։



Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ PA-ի