«Օսկար-2017»-ի TOP 5 լավագույն զգեստներն՝ ըստ NEWS.am STYLE-ի

11:31   27 փետրվարի, 2017

Րոպեներ առաջ Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում կայացավ «Օսկար»-ի 89-րդ մրցանակաբաշխությունը, որի ընթացքում պարգեւատրվեցին նախորդ տարվա լավագույնները:

NEWS.am STYLE-ն արդեն ներկայացրել է ամենասպասված անվանակարգերի հաղթողների անունները: Երբ հաղթողներն արդեն պարզ են եւ մրցանակները հանձնված, մնում է միայն ամփոփել եւս մեկ կարեւոր կետ ցանկացած մրցանակաբաշխության ժամանակ. բազմաթիվ բրենդների եւ շքեղ զգեստների մեջ որո՞նք էին լավագույնները:

Իհարկե, այս հարցում ճաշակները տարբեր են: Տարբեր կայքեր ներկայացնում են իրենց տարբերակները:

NEWS.am STYLE-ը, հետեւելով մրցանակաբաշխության ողջ ընթացքին, եւս որոշել է արտահայտել իր սուբյեկտիվ կարծիքն այս թեմայի շուրջ:

Այսպիսով՝ ահա, թե որ 5 զգեստները, մեր կարծիքով, հատկապես առանձնացան այս տարվա «Օսկարի» ժամանակ:

Էմմա Սթոուն-Givenchy Haute Couture

Քրիստեն Դանսթ-Dior

Նաոմի Հերիս-Calvin Clain

Թարաջի Փ. Հենսոն-Albert Farretti

Օլիվիա Կալպո-Marchesa

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ http://nymag.com



© NEWS.am STYLE