«Օսկար 2017». համացանցում ծաղրում են տարօրինակ ձեւով ծափահարող Նիկոլ Քիդմանին

14:07   27 փետրվարի, 2017

Լոս Անջելեսում ավարտվել է «Օսկար» մրցանակաբաշխության 89-րդ արարողությունը եւ, հավանաբար, այն դեռ երկար կհիշեն ոչ միայն «Լա Լա Լենդ» ֆիլմի թիմի անդամները, որոնք ուրախացել էին «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթանակի համար, մինչեւ հասկացան, որ իրականում հաղթել է «Լուսնի լույսը»:

Եվ մինչ համացանցում ծիծաղում են նաեւ զբոսաշրջիկների վրա, որոնց խաբեությամբ «Օսկար»-ի արարողության են բերել, ծաղրանքի նոր զոհ է դարձել Նիկոլ Քիդմանը՝ տարօրինակ ծափահարելու համար: Նիկոլը դաստակներով է ծափահարել:

«Տեսեք, թե ինչպես է ծափահարում Նիկոլ Քիդմանը», «Ի՞նչ է պատահել նրա ձեռքերին», «Ինչո՞ւ Նիկոլը չի կարող նորմալ մարդու պես ծափահարել»,- գրել են սոցցանցերի օգտատերերը:

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE