Էլեգանտ Քիմ Քարդաշյանը՝ Լոս Անջելեսում պաղպաղակի խանութում

12:09   28 փետրվարի, 2017

Մեդիադաշտը դեռ մի քանի օր քննարկելու է «Օսկար» մրցանակաբաշխության երջանիկ հաղթողներին, ինչպես նաեւ մրցանակաբաշխության 89-րդ արարողության հյուրերի զգեստները: 

Քիմ Քարդաշյանը միջոցառմանը չի մասնակցել, բայց չի տխրել: 36-ամյա հայուհուն նկատել են Լոս Անջելեսում, պաղպաղակի խանութում:

Նա մենակ չի եղել:

Քիմը զբոսանքի է դուրս եկել ավագ քրոջ՝ Քորթնիի եւ նրա 4-ամյա դուստր Պենելոպայի հետ:
Եվ մինչ աստղերը զվարճանում էին «Օսկար»-ից հետո կազմակերպված երեկույթներին, Քիմն աշխատում էր:

Հայուհին պաղպաղակի խանութում Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի հերթական տեսարանն էր նկարահանում:

Աղբյուրը՝  Daily Mail
Լուսանկարները՝ AKM-GSI-ի



© NEWS.am STYLE